Գիտնականները պարզել են, որ ստերիլ միջավայրը կարող է երեխաների հիվանդության պատճառ դառնալ


08:10 , 11 հունվար, 2019

Բրիտանիայի օնկոլոգիական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները հավաստում են, որ մանկական սուր լիմֆոբլաստային լեյկոզի պատճառներից մեկը ստերիլ միջավայրն է։

Հետազոտողները վերլուծելով լեյկոզին նվիրված մի շարք գործեր եկել են այն եզրակացության, որ այս հիվանդությունը առաջանում է երկու փուլով։ Սկզբում՝ գենետիկ մուտացիայի արդյունքում, որի հավանականությունը 5% է, սաղմի մոտ  ձևավորվում է այս հիվանդության հանդեպ  ուղղորդվածություն։

Այնուհետև սովորական վարակից առաջանում է լեյկոզը։ Միևնույն ժամանակ հետազոտության հեղինակները նշում են, որ ամենաշատը հիվանդանում են այն երեխաները՝ ովքեր իրենց կյանքի առաջին տարն ապրում ենստերիլ պայմաններում՝ խուսափելով  հասարակական վայրերից և այլ շփումներից։

Մանկապարտեղ հաճախող երեխաների մոտ այս հիվանդությունը համեմատաբար քիչ է դրսևորվում։ Բժիկները այս վարկածը ստուգել են լաբորատոր մկների վրա։ Ստերիլ պայմաններում աճեցված մկները ավելի շատ են հիվանդացել լեյկոզով, քան սովորական պայմաններում աճեցվածները։

Հետազոտության ղեկավար Մել Գրեյվսը սա անվանում է «պրոգրեսի պարադոքս»։ Նա նշում է, որ լեյկոզը ամենից հաճախ հանդիպում է հարուստ հասարակություններում, որտեղ երեխաները ավելի քիչ են հիվանդանում տարբեր հիվանդություններով և նրանց մոտ չի զարգանում իմունային համակարգը։