Գերլարվածության և սթրեսի 5 նախանշան


05:08 , 11 հունվար, 2019

Սթրեսի մակարդակը կարևոր դեր ունի մարդու կյանքում և կարող է ազդել առեղջության վրա։ Իմանալով սթրեսի վատ ազդեցության մասին՝ մենք կարող ենք պայքարել նրա դեմ։

Եթե սթրեսն անընդհատ ղեկավարում է ձեզ, ապա այն կարող է դառնալ ճարպակալման, դիաբետի, սրտի հիվանդության կամ էլ արյան բարձր ճնշման պատճառ։

Յուրաքանչյուր մարդ սթրեսը յուրովի է տանում։ Որոշ մարդիկ ցույց չեն տալիս իրենց էմոցիաները, բայց ներքուստ նրանք տանջվում են, իսկ մյուսները սթրեսի հետ ոչ մի առնչություն չունեն։

Ամեն դեպքում առանց սթրեսի մենք չենք կարող հասնել մեր նպատակներին, քանի որ մեզ հարկավոր է մի բան, որը անընդհատ մեզ առաջ կհրի։

Մյուս կողմից՝ գոյություն ունի սթրեսի մակարդակի գագաթ, և բարձր մակարդակի սթրեսը կարող է հանգեցնել ֆիզիկական կամ հոգեբանական վիճակի վատթարացման։

Ահա այս նշանները ցույց են տալիս, որ ձեր սթրեսի մակարդակը բարձրանում է, և հարկավոր է դրա դեմն առնել։

Միգրեն կամ գլխացավ

Ամեն անգամ, երբ սթրես եք զգում, գլխում տարօրինակ լարվածություն է առաջանում։ Դա կարող է հանգեցնել միգրենի կամ գլխացավի, որը դժվար է բուժվում։

Ցավ կրծքավանդակում

Սթրեսի բարձր մակարդակը կարող է ազդել ձեր կրծքավանդակի վրա և ճնշումներ առաջացնել։ Կրծքավանդակի ցավերը բնութագրվում են որպես սուր և անտանելի։

Մազաթափություն

Սթրեսը կարող է ազդել նաև ձեր ֆիզիկական տեսքի վրա։ Նրա պատճառով հնարավոր է, որ մազաթափություն սկսվի։ Մազաթափության պատճառներից մեկը սթրեսի առաջացրած մարմնագենային հատկությունն է։

Լիբիդոյի նվազեցում

Եթե չկարողանաք պայքարել սթրեսի դեմ, ապա հնարավոր է, որ ձեր սեքսուալ կյանքը կործանվի։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ սթրեսը կարող է նվազեցնել օրգանիզմում հորմոնների արտադրությունը, ինչը կհանգեցնի տրամադրության անկման։

Խնդիրներ հիշողության հետ

Սթրեսը կարող է հիշողության հետ մի շարք խնդիրներ առաջացնել, հատկապես քրոնիկական սթրեսը, քանի որ այն կարող է կարճ ժամանակահատվածով հիշողության կորստի պատճառ դառնալ։