Հնդկաստանում 130 տարեկան կոկորդիլոսի թաղմանը 500 մարդ է մասնակցել


23:05 , 10 հունվար, 2019

Հինգ հարյուր հնդիկներ եկել են Գանգարամ անունով 130-ամյա կոկորդիլոսի շքեղ հուղարկավորությանը՝ գրում է Hindustan Times-ը:

Մարդիկ երեք մետր երկարությամբ սողունի դին հայտնաբերել են հունվարի 8-ին և որոշել են արժանի թաղում կազմակերպել։ Իր ողջ կյանքում Գանգարամն ապրել է հնդկական գյուղի ջրամբարում, բարյացակամ է եղել և հասցրել էր սիրելի դառնալ գյուղի բնակիչների կողմից։

«Նույնիսկ երեխաները կարողացել են լողալ նրա հետ։ Նա ոչ թե կոկորդիլոս էր, այլ իսկական բարեկամ»,- ասում են տեղացիները։

Հայտնի է, որ սողունը սատկել է բնական պատճառով։ Ծաղիկներով զարդարված կենդանուն բերել են տրակտորով։ Այժմ գյուղի բնակիչները մտադիր են նրա հուշարձանը կանգնեցնել ջրամբարի մոտ։