Հնդկաստանում 500 մարդ մասնակցել է կոկորդիլոսի հուղարկավորությանը


18:50 , 10 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Հնդկաստանում 500 մարդ մասնակցել է կոկորդիլոսի հուղարկավորությանը. հայտնում է РИА Новости-ն` Hindustan Times-ին հղումով:

Գանգարամ անունով կենդանին ապրում էր լճակում և հասցրել էր արժանանալ մոտակա գյուղերի բնակիչների սիրուն: Պարզվել է, որ կենդանին 130 տարեկան էր և սատկել է ծերությունից: Տեղացիների խոսքով` կոկորդիլոսը միշտ աչքի է ընկել բարյացակամությամբ: