ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուի համար որոշում արդեն կայացրել է. Իվետա Տոնոյան


17:50 , 10 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի, խմբակցության քարտուղարի և այլ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացրել է, սակայն դրանց մասին կհաղորդի ավելի ուշ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորների մանդատների հանձնման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Իվետա Տոնոյանը: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրելու է՝ որպես խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և ամենամեծ ընդդիմություն:

Առաջիկա օրերին մեր թեկնածուի անունը կհրապարակենք: Թե՛ փոխնախագահի թեկնածուների, թե՛ խմբակցության քարտուղարի անունների համար ավելի ուշ քաղխորհրդի հայտարարությամբ հանդես կգանք: Որոշումներ կան, բայց դրանց մասին կհաղորդենք ավելի ուշ»,-ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով հանգամանքին, որ մանդատների հանձնման արարողությանը ներկա չէր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Տոնոյանն ասաց, որ նա ավելի վաղ պլանավորված միջոցառումներ է ունեցել:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ