Ռոբոտ-վիրաբույժը մասնակցել է արգանդի փոխպատվաստման վիրահատությանը


17:17 , 10 հունվար, 2019

Գյոթեբուրգի համալսարանի բժիշկները հաղորդել են առաջին դեպքի մասին, երբ կինը հղիացել է ռոբոտի կիրառմամբ կատարված արգանդի փոխպատվաստումից հետո, հաղորդում է Eurek Alert-ը:

Վիրահատությունն իրականացվել է 2017թ.-ին: Այս պահի դրությամբ աշխարհում արդեն 13 երեխա է ծնվել է արգանդի փոխպատվաստումից հետո:

Մասնագետները նշել են, որ վիրահատությունների ժամանակ ռոբոտների օգտագործումը հնարավորություն է տալիս այն իրականացնել առանց մեծ կտրվածքների, որի շնորհիվ պացիենտը քիչ արյուն է կորցնում, վիրահատությունից հետո ավելի քիչ ժամանակ է անցկացնում հիվանդանոցում:

Դա հատկապես կարևոր է օրգանի դոնորի համար, որն ավելի շուտ է դուրս գրվում հիվանդանոցից և վերադառնում իր սովորական կյանքին: