Պոմպեոն հաստատել է, որ ԱՄՆ-ը դուրս կբերի զորքերը Սիրիայից


17:30 , 10 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն  Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս կբերի իր զորքերը Սիրիայից. հայտնում է РИА Новости-ն:

«ԱՄՆ-ը կշարունակի պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարբեր վայրերում: Ինչ վերաբերում է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերմանը, ապա նախագահը կայացրել է այդ որոշումը, և այդ որոշումը կատարված է: Որևէ հակասություն չկա»,- ասել է նա: