Մարտունու, Կոտայքի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է


15:30 , 10 հունվար, 2019

Այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մարտունու, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում բուքը դադարել է: Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհի բացման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: