Լարսի այլընտրանքային ճանապարհի հետ կապված քննարկումները շարունակվում են. Հակոբ Արշակյան


13:30 , 10 հունվար, 2019

Լարսի այլընտրանքային՝ Աբխազիայով անցնող ճանապարհի հետ կապված քննարկումները շարունակվում են: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, բանակցությունները եռակողմ են, Լարսը միայն հայ-վրացական կամ հայ-ռուսական սահման չէ, վրաց-ռուսական է և ճիշտ չէ մեկնաբանություններ անելը՝ բանակցություններին չվնասելու համար:

Նա չցանկացավ նաև մեկնաբանել Լարսում ռուսական մաքսավորների կողմից կոռուպցիոն դրսևորումները, միայն նշեց, որ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ խոսվել է, որ Ռուսաստանն ունի սահմանային անցակետերն արդիականացնելու ծրագիր և Լարսը դրանում պետք է նույնպես ընդգրկված լինի:

Հ.Արշակյանի խոսքով՝ այդ ծրագրով նախատեսվում է ճանապարհի լայնացում, ժայռերի քանդում և իրենք բանակցում են, որ դա տեղի չունենա փոխադրումների պիկ շրջանում: