Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ է հրավիրել Չինաստանի ղեկավարին


11:30 , 10 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Փհենյան է հրավիրել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին: Այդ մասին հայտնում է ТАСС-ը`  հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցի: Նշվում է, որ Ցզինպինը սիրով ընդունել է հյուսիսկորեացի գործընկերոջ հրավերը:

Աղբյուրը հավելում է, որ եթե Ցզինպինն իսկապես այցելի ԿԺԴՀ, դա կլինի Չինաստանի ղեկավարի առաջին այցը Փհենյան 2011 թվականից ի վեր:

Հիշեցնենք, որ օրերս Կիմ Չեն Ընն այցելել էր Չինաստան: