Լիբանանում այս օրերին խիստ սառնամանիքներ են


10:40 , 10 հունվար, 2019

Լիբանանում այս օրերին խիստ սառնամանիքներ են։ Երեկվանից սոցցանցերում գրում են ոչ միայն «ձյուն է գալիս», այլև տարածում են Սիրիայից գաղթականների Արսալ ճամբարի լուսանկարը՝ ահազանգելով այն դժվար կացությունը, որում հայտնվել են գաղթականները։

Սիրիայում պատերազմի հետևանքով մի քանի միլիոն մարդ հայտնվել է գաղթականի կարգավիճակում։ Ամենից շատ գաղթականներ ապաստան են գտել Թուրքիայում (ավելի քան 3.5 մլն), Լիբանանում (տարբեր հաշվարկներով 1-2 մլն) և Հորդանանում (ավելի քան 1 մլն), որոնց մի մասը տարիներով բնակվում է գաղթականների համար կառուցված ճամբարներում։