ՀՀ տարածքում սպասվող երկրաշարժի մասին լուրերի համար որևէ հիմք չկա. ԱԻՆ


10:00 , 10 հունվար, 2019
Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ: