Նիդեռլանդներում գարեջրի շշեր են նետել Իրանի դեսպանատան ուղղությամբ


05:30 , 10 հունվար, 2019

Նիդեռլանդներում ցուցարարները շշեր են նետել Իրանի դեսպանատան ուղղությամբ, հաղորդում է De Telegraaf-ը:

Մի քանի մարդ, այդ թվում Հաագայում 2017-ին սպանված իրանական ծագումով Նիդեռլանդների քաղաքացի Ահմադ Նիսի հարազատները, շշերով հարձակվել են Սհեվենինգեն քաղաքում գտնվող դեսպանատան վրա:

Հարձակվողները գարեջրի շշեր են նետել դեսպանատան ուղղությամբ և բղավել «Իրանական ռեժիմն ահաբեկիչ է» կարգախոսը: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է չորս անձանց:

Պարբերականի համաձայն, հարձակումը տեղի է ունեցել Նիդեռլանդների երկու քաղաքացիների սպանությունների մեջ Իրանի հետախուզության ներգրավվածության մասին ԱԳՆ հայտարարության հաջորդ օրը: