Լվանում, կեղևազրկում և կտրատում ենք խնձորը մանր խորանարդիկներով:
Կտրատված խնձորը լցնում ենք ամանի մեջ, վրան ավելացնում շաքարավազն ու կիտրոնի հյութը և խառնում:
Ապա լցնում ենք կտրատված խնձորը տապակի վրա և դնում ջեռոցի մեջ, որպեսզի չորանա 1,5 ժամ 100 աստիճանում:
Հանում ենք խնձորը ջեռոցից և թողնում, որ սառչի:
Մանրացնում ենք մեխակն ու դարչինը, լցնում չոր տապակի մեջ և դնում միջին կրակի վրա 2 րոպեով:
Խորը ամանի մեջ խառնում ենք պատրաստի խնձորը, թեյն ու համեմունքները:
Պատրաստի զանգվածը լցնում ենք հերմետիկ տարայի մեջ և թողնում 2 շաբաթ:
Երկու շաբաթ անց հանում ենք թեյը, եփում սովորական եղանակով և մատուցում: