Ղազախստանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ սկսած հետաքննության ընթացքին անձամբ հետևում է երկրի գլխավոր դատախազը


05:46 , 10 հունվար, 2019

Ղազախստանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ սկսած հետաքննության ընթացքին անձամբ հետևում է երկրի գլխավոր դատախազը:

Այսօր՝ հունվարի 9-ին, Օմսկի մարզում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը, ով օրեր առաջ տեսաուղերձով հայտնել էր, որ ինքը մարդասպան չէ ու պատրաստ է հանձնվել իրավապահ մարմիններին:

Ղազախստանի ՆԳ նախարարությունից ևս մեկ անգամ հայտնել են, որ կոնֆլիկտն ազգամիջյան դրդապատճառներ չի ունեցել ու զուտ կենցաղային բնույթ է կրել: