Աշխարհի ամենահարուստ զույգն ամուսնալուծվեց


01:46 , 10 հունվար, 2019

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon.com ընկերության սեփականատեր Ջեֆ Յորգենսեն-Բեզոսն արդեն իր նախկին կնոջ՝ Մակքենզի Բեզոսի հետ համատեղ հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ զույգն ամուսնալուծվում է, սակայն Ջեֆը և Մակքենզին պահպանում են բարիդրացիական և ընկերական հարաբերությունները։

Forbes-ի տվյալներով՝ Բեզոսի կարողությունը հասնում է 139,6 միլիարդ դոլարի, իսկ Bloomberg-ն այն գնահատում է 150 միլիարդ ԱՄՆ դոլար։

Այս դեպքում են ասում՝ ձեր խնդիրները մերը լինեին։