Մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը


23:00 , 9 հունվար, 2019

Shamshyan.com-ը գրում է.

ՌԴ Սմոլենսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Օստրովսկին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ Ռուսաստանում կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախկին պատգամավոր Անատոլի Լուկյանովը: «Շատ տխուր լուր է եկել, այսօր կյանքից հեռացել է ԽՍՀՄ ԳԽ-ի վերջին նախագահ Ա. Լուկյանովը», - գրել է Օստրովսկին: Նրա խոսքով՝ Լուկյանովը «Սմոլենսկի հայտնի բնակիչ ու հրաշալի մարդ էր»: