3 մթերք, որոնք վնասակար են ֆիբրոմալգիայով տառապող մարդկանց համար


03:12 , 10 հունվար, 2019

Ֆիբրոմալգիան հենաշարժողական ապարատի խախտում է, որը դրսևորվում է մարմնի վրա տարածվող ցավով և հոգնածությամբ։ Եթե դուք տառապում եք այս հիվանդությամբ, ապա հնարավոր է, որ առաջանա անքնություն և թուլանան կոգնիտիվ կարողությունները։ Բժիշկները դեռևս չեն հայտնաբերել այս հիվանդության պատճառները, սակայն այն կարող է կապ ունենալ գենետիկայի և որոշ հիվանդությունների հետ։ Որոշ սննդամթերքներ նույնպես կարող են այս հիվանդության պատճառ դառնալ։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնցից հարկավոր է խուսափել, եթե ունեք այս հիվանդությունը։

Ագավա

Ագավան շաքար է՝ ստացված բույսերից։ Այն ունի շատ ցածր գլիկեմիկ ազդեցություն։ Սակայն ագավայի մեջ շատ են ֆրուկտոզները, որոնք կապված են բորբոքման և երիկամի ճարպակալման հիվանդությունների հետ։

Կաթնամթերք

Եթե դուք լակտոզայի անհանդուրժողականություն ունեք, ապա հնարավոր է՝ ունենաք գազային կուտակումներ և փքվածություն։ Եթե դուք ֆիբրոմալգիա ունեք, ապա կաթնամթերքը կարող է վնասել ձեզ, քանի որ նրանք արագորեն վերածվում են շաքարի։

Գետնանուշի յուղ

Գետնանուշի յուղը սպիտակուցի շատ լավ աղբյուր է։ Այն նաև օգտակար ճարպեր և ածխաջրեր է պարունակում։ Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ գետնանուշի մեջ առկա օմեգա-6 ճարպաթթուն կարող է ուժգնացնել բորբոքումը։ Մասնագետներն առաջարկում են նշի յուղ, որն ավելի առողջարար է։