«Մենք ամեն հարց քննարկում ենք և համաձայնության գալիս». Մարտա Կիրակոսյանը՝ ամուսնու հետ հարաբերությունների և որպես դերասանուհի ներկայանալու մասին


20:50 , 9 հունվար, 2019

Tert.am Life-ը գրում է.

Երգչուհի Մարտա Կիրակոսյանի համար այս Ամանորն առանձնահատուկ էր, քանի որ երգչուհին այն դիմավորել է նոր կարգավիճակում: Տարեվերջին Մարտան և իր սիրելին՝ ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանն ամուսնացան:

Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին պատմել է իր նորաստեղծ ընտանիքում անցկացրած առաջին Ամանորի, ընտանեկան կյանքի ու ստեղծագործական նորությունների մասին: Երգչուհին ասում է, որ ընտանեկան համատեղ կյանքը ոչինչ չի փոխել իրենց հարաբերություններում:

Ամանորի գիշերը երգչուհու համար կիսով չափ աշխատանքային է եղել: Մարտան նշեց, որ Ամանորն ամուսնու հետ դիմավորել են իրենց բնակարանում, այնուհետև երգչուհին մասնակցել է Հանրապետության հրապարակում անցկացված տոնական համերգին, հետո արդեն տոնական օրը շարունակել են ընկերների միջավայրում: 

Երգչուհին ամանորյա եռուզեռի մեջ չի հասցրել հայտնվել տնային տնտեսուհու կարգավիճակում և մասնակցել տոնական սեղանի պատրաստման գործին: «Անկեղծ պիտի լինեմ` ոչ մի բան այս տարի չեմ պատրաստել: Պատրաստել են իմ ու Նահապետի մայրիկները: Իհարկե, ես պատրաստել գիտեմ, բայց իսկապես շատ զբաղված էի այդ օրերին ու չհասցրեցի, քանի որ Ամանորի նախօրեին էլ նկարահանումների էի»,-ասաց երգչուհին, ապա նկատեց, որ իր և ամուսնու ճաշակն ու նախընտրություններն ուտեստների հարցում համընկնում են, ինչպես շատ այլ հարցերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ