Իսրայելցի նախկին նախարարը խոստովանել է, որ լրտեսել է հօգուտ Իրանի


19:20 , 9 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

Իսրայելի արդարադատության նախարարությունից հայտնել են, որ 1990-ական թվականներին էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գոնեն Սեգևը 11 տարվա ազատազրկման կդատապարտվի` Իրանի օգտին լրտեսելու համար:

Ինչպես նշում է BBC-ն, Սեգևը խոստովանել է, որ իրանական կողմն իրեն հավաքագրել է Նիգերիայում բժիշկ աշխատելու ժամանակ: 

Սեգևը ձերբակալվել էր մայիսին՝ Հասարակածային Գվինեայում, հետո արտահանձնվել էր Իսրայելին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ