Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար


16:00 , 9 հունվար, 2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: