ՊՆ ավտոբուսի վրա հարձակված Գ. Հակոբյանը ձերբակալվեց. Քննչական կոմիտե


16:02 , 9 հունվար, 2019

Քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր՝ 15:30-ին, Գ. Հակոբյանը ձերբակալվել է։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2019թ. հունվարի 9-ին՝ ժամը 15:30-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ 1979թ. ծնված Գ.Հակոբյանը:

Միջադեպի մյուս մասնակից, 1996թ. ծնված Մ. Ոսկանյանը հայտնաբերվել է:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: