Tert.am-ը գրում է.
Նիստը հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը երկուսը: Այս մասին դատարանի դահլիճից դուրս գալուց հետ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Դատախազությունը և քննիչն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավորին, քննարկվեց այդ հարցը, պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ»,-ասաց նա և նշեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ