«Գրող տղան». XVIII դարի առաջին տպիչ սարքը


21:00 , 9 հունվար, 2019

1770-ականների սկզբին շվեյցարացի ժամագործ Պիեռ Ժակե-Դրոն նախագծեց իր ժամանակների համար անհավանական մի իր։ Վարպետը ավտոմատոն ստեղծեց՝ ծրագրավորված անդրոիդ՝ գրող-տղայի տեսքով, որն ունակ էր սագի փետուրով բառեր ու նախադասություններ գրել՝ մինչև 40 նիշ։

Ժամագործն իր ստեղծագործությունն անվանեց «Կալիգրաֆ»։

Սարքի արտաքինը խաբուսիկորեն պարզ է։ Փոքրիկ, բոբիկ տղա, 5-ամյա երեխայի տեսքով, որը նստած է փայտե աթոռի վրա և փետուր է պահում։ Դրան հեշտ է ընդունելը որպես խաղալիք տիկնիկ։ Սակայն ներսում թաքնված է ինժեներական մտքի իրական հրաշք։ 6000 շարժվող մասերը օգնում են սարքին մեխանիկորեն գրել։

Կալիգրաֆը պարզապես բառեր չի գրում։ Այն մեխանիկորեն սագի փետուրը թաթախում էր թանաքի մեջ, թափահարում էր այն։ Սարքի աչքերը ունակ էին տեքստը գրելու ուղղությամբ և արագությամբ շաժվելու։

Պիեռ Ժակե-Դրոն ծնվել է 1721 թ. շվեյցարական Լա-Շո-դը-Ֆոնքաղաքում։ Նա աննախադեպ ժամացույցներ էր ստեղծում՝ երգող թռչուններով, շատրվաններով և այլն։

«Գրող տղան» առաջին ավտոմատ տիկնիկը դարձավ, որը վարպետը ստեղծեց 1773 թ.։ Ավտոմատոնի մարմինը պատրաստված է փայտից, գլուխը՝ ճենապակուց, և պատրաստելու համար հարկավոր է եղել 20 ամիս։ Տղան փետուրով մաքուր թղթի վրա որոշ արտահայտություններ էր գրում, մտածկոտ կերպով նայում էր գրվածին, այնուհետև շարոնւակում էր գրել։ «Գրող տղայի» պրեմիերան կայացավ Փարիզում 1774-ին, որն իրական շոկ առաջացրեց բոլորի մոտ։

«Գրող տղայից» հետո Դրոն որդու՝ Անրիի հետ միասին ևս երկու տիկնիկ ստեղծեց՝ «Նկարչին» ու «Երաժիշտին»։ «Նկարիչը» գրեթե ոչնչով չէր տարբերվում «Գրողից»։ Նա ևս փյտի վրա նստած էր, կարմիր գլխակ էր կրում և սպիտակ վերնաշապիկ։ Սակայն «Նկարիչը» ոչ թե արտահայտություններ էր գրում, այլ թղթի վրա մատիտով նկարում էր շուն և մակագրում էր իր նկարը՝ «Իմ Տուտուն»։ Տուտուն նախկին ֆրնասիացի արքա Լյուդովիկոս XV-ի սիրելի շունն էր։

«Երաժիշտ տղան» ավելի բարդ մեխանիզմ էր, և դրա վրա աշխատում էին արդեն երեք հոգի՝ հայր և որդի Դրոները և Ֆրեդերիկ Լեշոն։ Այս սարքը շատ ավելի խոշոր էր և 8-ամյա երեխայի տեսք ուներ։ 2500 դետալներից բաղկացած սարքը կարողանում էր 5 տարբեր երաժշտություններ նվագել. նրա առջև նոտաներ էին դրված։

Երաժշտությունը ևս իրական էր. այն ձայնագրված չէր։ Տիկնիկն անգամ շնչում էր, որի ընթացքում շարժվում էր նրա կուրծքը և որոշակի շարժումներ էր անում՝ իրական երաժիշտի պես։

Այս տիկնիկների ներկայացումը կայացավ Լա Շո-դը-Ֆոնեում 1774-ին։ Բոլոր երեք ֆիգուրները այժմ գտնվում են Նևշատելի պատմության և արվեստի թանգարանում, և մինչ օրս աշխատում են նույն հստակությամբ, ինչպես երկու դար առաջ։