Ուժեղ բուք է. կան փակ ճանապարհահատվածներ


13:50 , 9 հունվար, 2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի Տառերի պուրակից դեպի Միրաք տանող ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են:

Արագածի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է:

Լանջիկի ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:

Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն