Աջափնյակի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 77-ամյա տանտիրուհու մոխրացած դին` ոտքերը, ձեռքերն ու գլուխը մարմնից անջատված


13:40 , 9 հունվար, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների կարիքը՝ պարզելու համար, թե ինչից է առաջացել ծուխը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նախ՝ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն, որից հետո հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ ամբողջովին մոխրացած ոտքերը, աջ ձեռքի մի հատված և գլուխը՝ մարմնից ամբողջովին անջատված։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վարդգես Աթոյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ օպերատիվորեն ժամանել է նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։

Մինչ քննիչներն ու ոստիկանները, իսկ այնուհետև դատաբժիշկը դեպքի վայրի զննություն էին կատարում, Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պեը Մխիթար Խաչատրյանի գլխավորությամբ պարզեցին մահացածի ինքնությունը, ով նույն հասցեի բնակիչ՝ 77-ամյա Իզիդա Աբգարյանն էր, ով բնակվում էր միայնակ։ Համայնքային ոստիկաննրը քիչ առաջ օպերատիվորեն ճշտեցին նաև մահացածի տղայի բնակության վայրը, ում նույնպես տեղեկացրեցին ողբերգական դեպքի մասին։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ամբողջովին մոխրացած դիակի մոտ հայտնաբերվել է էլեկտրական ջեռուցիչ և, ըստ նախնական տեղեկությունների՝ կրակն առաջացել է դրանից, և դեպքի վայորւմ հավաքվածներն էլ ասում էին, որ առաջինը նկատել է շենքը սպասարկող էլեկտրիկը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայության աշխատակիցները, սակայն նշված բնակարանը գազի խնդիր չի ունեցել։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի և օպերգծով տեղակալի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: