Պեսկովը պատմել է Էրդողանի այցի մասին


16:20 , 9 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան նախապատրաստվում է մոտ հեռանկարում, սակայն հստակ ժամկետ դեռ չի որոշվել: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ պետության ղեկավարը մտադիր է հունվարին այցելել Ռուսաստան:

Նշենք, որ բանակցությունների գլխավոր թեման Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերում է լինելու: