Մի խորհուրդ մեր նորընտիր պատգամավորներին


13:28 , 9 հունվար, 2019
Մի խորհուրդ մեր նորընտիր պատգամավորներին։ Հարգելիներս, ինչպես նախկին խորհրդարանում, ներկայում ևս կան գիտելիքների չափազանց քիչ պաշարով, կրթական շատ ցածր մակարդակով պատգամավորներ , որոնք ճակատագրի բերումով հայտնվել են այդտեղ։ Նախկինում հետաքրքիր ավանդույթ կար, ոչ ոք իրենց մակարդակին չհամապատասխանող հարցազրույցներում աշխատում էր չխոսել . գործարար ունեինք թրոլ էր անում , ցրում էր, պատգամավոր կար ձայն չէր հանում բացարձակ, իսկ ով հանկարծ միամիտ սխալվում մի հիմար միտք էր հայտնում , ուղիղ մի շաբաթվա ծաղրի առարկա էր դառնում։ Հիմա դուք սարկազմի ու ծաղրի դոզայի տակ չընկնելու համար, մի պահ վերաարժևորեք ձեզ, ռեալ գնահատեք ձեր մտավոր կարողությունները ու նոր դուխով այստեղ֊այնտեղ ձեր մտավոր ունակություններին չհամապատասխանող հարցազրույցներ տվեք։ 
Ստորև ներկայացնում եմ մեր նորընտիր պատգամավորներից մեկի հարցազրույցը, դե բնականաբար չեմ ասի ով է, որպեսզի խարան չդարձնեն։ Նա հիմա չի պատկերացնի ինչքան անպատեհ մտքեր է շարադրել ու կարևորն իրենից շատ գոհ դեմքով, շատ բարձր ինքնագնահատականով։ Խնդրում եմ ռեալ գնահատեք ձեր մտավոր ներուժը։ 
Մեջբերում հարցազրույցից.
-Ո՞րը կլիներ առաջին օրենսդրական նախաձեռնությունը, երբ դառնաք պատգամավոր, ի՞նչ օրենք եք ուզում, էսպես առաջինը դնել ԱԺ֊ի սեղանին։
-Չէի ասի օրենք ,շատ կուզենամ առաջինը լինի հարկային օրենսգրքի պարզեցման նախագիծը։
-Այսինքն ինչ, դուք ուզում եք որ ավելի քի՞չ հարկ վճարենք։
-Ոչ պարզեցման նախագիծը։
-Այսինքն ավելի պարզ վճարեն , բայց վճարե՞ն։
-Ո՛չ, ավելի հասկանալի գրված լինի հարկատուների համար , քան հիմա է։
-Օկ , դա փոփոխություն է , իսկ օրինագի՞ծ։
-Դա հենց ինքը էնքան մեծ օրինագիծ կլինի , որ բոլորը շատ գոհ կմնան դրանից