Հայտնի են 2019թ․ կիբերհարձակումների գլխավոր թիրախները


14:01 , 9 հունվար, 2019

Ցանցահենները 2019թ․ հարձակումներ կիրականացնեն խոշորագույն ամպային պահեստների վրա՝ գրում է inforeactor.ru-ն։

Փորձագետների կարծիքով՝ ռիսկի ամենամեծ գոտում գտնվում են բանկային ոլորտը, բջջային կապը, ինչպես նաև էլեկտրոնային կոմերցիան։

Նշվում է, որ ցանցահենների հաջողությամբ իրականացված գործողությունները կարող են անդրադառնալ հարյուրավոր ընկերությունների աշխատանքի վրա։