Մոլորակի 16 զարմանահրաշ վայրեր, որոնք գլխապտույտ են առաջացնում


11:45 , 9 հունվար, 2019

Մեր մոլորակի վրա կան այնպիսի վայրեր, որոնց կարելի է նայել միայն բերանը բաց։ Դրանք իսկապես տպավորիչ վայրեր են և իրենց գեղեցկությամբ գլխապտույտ են առաջացնում մարդկանց մոտ։

1. Դահշտայն սառցադաշտի կամուրջը, Ավստրիա

Ալպերում գտնվող այս կամուրջն աշխարհի ամենաբարձրադիր կամուրջներից մեկն է։

2. Նամիբյան անապատը հանդիպում է Ատլանտյան օվկիանոսինԱյս անապատում են գտնվում աշխարհի ամենաբարձր ու շքեղ ավազաբլուրները, որոնք ձգվում են ընդհուպ մինչև Ատլանտյան օվկիանոս։

3. Սքայ կղզի, ՇոտլանդիաԱյս կղզին հայտնի է իր զարմանալի աշխարհագրությամբ ու վայրի բնությամբ՝ մաքուր լճերով, հին ամրոցներով, լեռներով։

4. 12 առաքյալ, ԱվստրալիաՊորտ Քեմփբելի ազգային պարկում ծովափին ընկած կրաքարե ժայռերի շարք է, որը ձևավորվել է օվկիանոսի հազարամյա աշխատանքի արդյունքում։

5. Պագան, ՄյանմարՊագան հնամենի քաղաքում գտնվում են բուդդայական բազմաթիվ տաճարներ։ Նախկինում այստեղ եղել է ավելի քան 10.000 գործող տաճար։ Ներկա դրությամբ պահպանվել է մոտ 2200-ը։

6. Վիկտորիայի պիկ, Հոնգկոնգ Գտնվում է Հոնգկոնգից արևմուտք, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի գիշերային քաղաք։ Հոնգկոնգ կղզու ամենաբարձր կետն է։

7. Լուսնի կամուրջ, Թայբեյ, Թայվան Դահու քաղաքային պարկի գլխավոր տեսարժան վայրն է։ Աղջամուղջի ժամանակ կամրջի տեսքն արտացոլվում է լճի ջրում՝ ստեղծելով հայելային հիանալի լանդշաֆտ։

8. Դուվրի սպիտակ ժայռեր, Անգլիա Գտնվում են Քենթ կոմսության տարածքում։ Դրանք վաղ ժամանակներում ծովայինների համար ծառայել են որպես Անգլիայի ափերին մոտենալու խորհրդանիշ։ Անգլիան հռոմեական «Ալբիոն» (albus) անվանման համար պարտական է հենց այս ժայռերին։

9. «Տրոլի լեզու», Նորվեգիա Քարե այս աղեղը գտնվում է տեղի լճից 350 մետր բարձրության վրա։ Այստեղ հասնելը հեշտ չէ։ Ոտքով պետք է հաղթահարել 12 կիլոմետր ճանապարհ։

10. Կորկովադո լեռ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Այս լեռան գագաթին է կանգնեցված Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը, որտեղից բացառիկ տեսարան է բացվում դեպի Ռիո դե Ժանեյրո։

11. Արևածագը Զատկի կղզում Խաղաղ օվկիանոսում գտնվող այս անմարդաբնակ կղզին հայտնի է իր քարե բացառիկ քանդակներով և շարունակում է պահպանել իր գաղտնիքները։

12. Մելիսանի քարանձավ, Կեֆալոնիա կղզի, Հունաստան Հունական դիցաբանության համաձայն՝ հավերժահարսները բնակվել են հենց այս քարանձավում։ Այն մարդկանց գրավել է իր գեղեցկությամբ։

13. Ֆյատլաբաքսլեյդ, Իսլանդիա Լեռնային այս կածանը հրավիրում է զարմանալի գեղատեսիլ ճամփորդության Միրդալսյոկուդլ սառցադաշտից հյուսիս ընկած բարձրավանդակով։

14. Կիլիմանջարո լեռ, Տանզանիա, Աֆրիկա Յուրաքանչյուր տարի 40.000 զբոսաշրջիկ է բարձրանում Կիլիմանջարո լեռը՝ չհաշված բեռնակիրներին, զբոսավարներին ու խոհարարներին։ Կիլիմանջարոն Աֆրիկայի ամենաբարձր լեռն է։

15. «Կեմբրիա»՝ հյուրանոց շվեյցարական Ալպերում Հյուրանոցը գտնվում է լեռնային գեղատեսիլ տեղանքում։ Հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան, նրա լողավազանը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ լողավազաններից մեկը։

16. Կազենոյ-ամ լիճ, Չեչնիա, ՌուսաստանԻր զարմանալի գեղեցկության համար այս լիճն անվանում են նաև «Կովկասի մարգարիտ»։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1870 մետր բարձրության վրա, հանդիսանում է Հյուսիսային Կովկասի ամենամեծ և ամենախորը լիճը։