Ինչքան որ Լիսկային է հատուկ անօրինական գործողությունները, այնքան էլ Սյունիքի մարզպետարանին


23:57 , 5 հունիս, 2013

Ինչքան որ Լիսկային են հատուկ անօրինական գործողությունները, այնքան էլ Սյունիքի մարզպետարանին, որը, խախտելով օրենքները, հրապարակել է նախաքննական գաղտնիք համարվող նյութերը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքի տեսագրության նկարագրությունը:

Ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է. «Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է»։