Վենեսուելային չեն անհանգստացնում ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները. Վենեսուելայի փոխնախագահ


02:15 , 9 հունվար, 2019

Tert.am-ը գրում է․

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը դեմ է հանդես եկել ֆինանսական արգելափակմանը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները Վենեսուելային չեն անհանգստացնում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ Union ռադիոկայանին հղումով:
«Դրանք պատժամիջոցներ չեն, դրանք անօրինական միջոցներ են, քանի որ գրանցված չեն միջազգային որևէ օրենքում: Դրանք սահմանողները կարծում են, որ դրանք որևէ մեկին անհանգստացնում են, սակայն մեզ չեն անհանգստացնում», - հայտարարել է Ռոդրիգեսը:
Նրա խոսքով՝ Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են երկրի նկատմամբ լուրջ ֆինանսական արգելափակման մասին, որը «լրջորեն վնասում է մեր բնակչությանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։