Լոնդոնի Heathrow օդանավակայանը դադարեցրել է թռիչքները անհայտ անօդաչու թռչող սարքի պատճառով


01:45 , 9 հունվար, 2019

Երեքշաբթի երեկոյան, հունվարի 8-ին, Լոնդոնի Heathrow օդանավակայանը դադարեցրել է բոլոր թռիչքները իր օդային տարածքում հայտնաբերված անհայտ անօդաչու սարքի պատճառով:

Ինչպես նշվել է օդանավակայանի Twitter-ի էջում, Մեծ Բրիտանիայի խոշորագույն միջազգային օդանավակայանը «հետաքննության ընթացքում» կասեցրել է թռիչքների իրականացումը: «Մենք գործողություններ ենք ձեռնարկում Heathrow-ի օդային տարածքում դրոնի հայտնաբերման ուղղությամբ և սերտ համագործակցում ենք Լոնդոնի ոստիկանության հետ թռիչքների անվտանգությանը սպառնացող որևէ վտանգ կանխելու համար: Որպես նախազգուշական միջոց, հետաքննության ընթացքում մենք հետաձգել ենք բոլոր թռիչքները»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի ուշ հաղորդվել է, որ Heathrow օդանավակայանը վերսկսել է աշխատանքները:

Լոնդոնի Heathrow օդանավակայանը վերսկսել է աշխատանքներն իր օդային տարածքում դրոնի հավանական հայտնվելուց հետո, հաղորդել է The Independent-ը:

Հաղորդման պահին դեռևս հայտնի չէ, թե քանի թռիչք է հետաձգվել, և քանի ուղևոր չի կարողանա ժանմանակին թռչել: