Ինչի՞ ենք էսքան խեղճ, ինչի՞ չենք կարողանում համախմբվել


23:06 , 5 հունիս, 2013

Ինչի՞ ենք էսքան խեղճ:
Ինչի՞ չենք կարողանում տեր կանգնել էն ամենին, ինչը մերն է:
Ինչի՞ չենք կարողանում համախմբվել:
Ասենք բոլոր համախոհներս համախմբվենք ու կյանքի-մահու պատերազմ հայտարարենք ներքին թշնամուն:
Մեկ ա, էսպես թե էնպես կործանվում ենք ու մեր հետ կործանում էս երկիրը:
Հայրենիքի համար ի՞նչ տարբերություն` թշնամին ներքին է, թե արտաքին: Ներսի թշնամին ավելի ահավոր է: Տանդ մեջ ազատ ֆռֆռում է ու ավիրում աջ ու ձախ:
Եկեք խելքներս գլուխներս հավաքենք ու չթողնենք, որ էս սուրբ հողը շան փայ դառնա: