Tert.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիներից ստացել են զորակոչին առնչվող 35 դիմում, 29 –ը արդեն քննարկել են, որից 20-ի դեպքում միջնորդագիր են ուղարկել կենտրոնական բժշկական հանձնաժողով: Նա նշեց, որ դիմումները վերաբերել են միայն առողջական խնդիրներին:
«Եղել են մտահոգիչ երևույթներ, նորից անդրադառնալու հարցեր, որոնք դրել ենք մեր միջնորդության հիմքում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Ըստ կառավարության որոշման՝ մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն ԶՈՒ-ի շարքերից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ