Պամելա Անդերսոնը՝ Մարիո Թեսթինոյի օբյեկտիվում


22:45 , 5 հունիս, 2013

Ամերիկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը լուսանկարվել է բրազիլական «Vogue» ամսագրի հունիսյան համարի համար: Նրան լուսանկարել է բրիտանացի լուսանկարիչ Մարիո Թեսթինոն:

45-ամյա դերասանուհի Պամելա Անդերսոնն առաջին անգամ 1989-ին է հայտնվել «Playboy» ամսագրի շապիկին, ապա մերկ լուսանկարվել է ինչպես ամսագրի, այնպես էլ «Playboy TV» հեռուստաալիքի համար՝ արդյունքում ռեկորդ սահմանելով ամսագրի շապիկին հայտնվելու թվով: 1992-ից նա նկարահանվել է «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալում, որից հետո դարձել է ԱՄՆ սեքս-խորհրդանիշը: