Tert.am-ը գրում է.
Թուրքիայում ձմեռային զբոսաշրջության ամենակարևոր ուղղությունների շարքը գլխավորել է Վանի Աղթամար կղզին իր հայկական Սուրբ Խաչ եկեղեցով:
Թուրքական mynet.com կայքի կազմած վարկանիշային ցուցակում զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել անպայման այցելել Աղթամար՝ նշելով, որ կղզում զբոսնելիս այցելուները կարող են զարմանալ տեղի գեղեցկությամբ ու պատմական մասունքներով:
«Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն օրինակներից է», - գրում են նյութի հեղինակները՝ շեշտելով, որ ձմեռը ձյան ծածկի տակ արտառոց գեղեցիկ է նաև Վանի Արտոս լեռը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ