Առաջին փոխվարչապետի գրասենյակից հերքում են՝ Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմին չի առաջարկել իր համար նոր մեքենա գնել


19:20 , 8 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

Առաջին փոխվարչապետի գրասենյակից հերքում են տեղեկությունը, թե փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի աշխատակազմին առաջարկել է իր համար նոր մեքենա գնել: 

«Նման առաջարկ չի եղել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանը: 

Նշենք, որ «Հրապարակ»-ը գրել էր, որ Արարատ Միրզոյանը, դեռ խորհրդարանի նախագահ չդարձած, արդեն հանձնարարել է, որ ԱԺ աշխատակազմն իր համար նոր ծառայողական ավտոմեքենա գնի, քանի որ չի ցանկանում օգտագործել նախորդ ԱԺ նախագահների ավտոմեքենան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ