Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը խայտառակություն է. խուլիգանները պետք է պատժվեն


18:22 , 8 հունվար, 2019

Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը խայտառակություն է, և այդ խուլիգանության մեջ ներգրավված անձինք պետք է խիստ պատժվեն։

Սա անթույլատրելի և դատապարտելի արարք է։ Եթե այս լկտիության հեղինակները չպատժվեցին, ապա չի բացառվում, որ նույնաբովանդակ միջադեպերի շատ շուտով ևս ականատես լինենք։