Բացահայտվել է ծերացման, ճարպակալման և անհանգստության միջև կապը


20:00 , 8 հունվար, 2019

Մայոյի կլինիկայի գիտնականների և Նյուքասլի համալսարանի գիտնականների կատարած համատեղ հետազոտության արդյունքում բացահայտվել է ճարպակալման, ծերացման և անհանգստության միջև կապ՝ տեղեկացնում է Cell Metabolism-ը։

Հետազոտողները բացահայտել են հետևյալ շղթան․ օրգանիզմի ծերացումն արագանում է ճարպակալման հետևանքով, իսկ անհանգստությունը մեծանում է արագացված ծերացման հետ։

Մկների վրա փորձարկումներ կատարելուց գիտնականները պարզել են, որ ուղեղի շրջանում ավելի շատ ճարպաբջիջներ ունեցող կենդանիների մոտ բարձր է եղել ծերացման բջիջների կենտրոնացումը։ Նման ծերացող բջիջները (զոմբի-բջիջներ) չեն գործում որպես նորմալ բջիջներ, սակայն նաև չեն մահանում․ վերջինի հետ կապված մեծանում է անհանգստությունը, ինչպես նաև բարձրանում է ծերության հետ կապվող այլ ախտանիշների զարգացման հավանականությունը։