Հոլոքոստի զոհերը երկար են ապրում, բայց հաճախ են հիվանդանում


19:15 , 8 հունվար, 2019

Maccabi Healthcare Services-ի գիտնականները հետազոտում են ավելի քան 70 հազար մարդկանց տվյալներ, որոնց կեսը վերապրել է հրեական ժողովրդի ցեղասպանության ժամանակաշրջանը:

Կատարված աշխատանքների արդյունքներով՝ Հոլոքոստի զոհերը ավելի շատ հակված են հիվանդանալու հիպերտոնիկ, օնկոլոգիական հիվանդություններով և ճարպակալմամբ։ Այնուամենայնիվ, այդ մարդկանց կյանքի տևողությունը կազմում է 84,8 տարի, ինչը 7 տարով ավելի է, քան նրանց կյանքի տևողությունը, ովքեր շրջանցել են Հոլոքոստը։

Գիտնականների կարծիքով՝ դա բացատրվում է նրանց հոգեբանության առանձնահատկությամբ, որի շնորհիվ նրանք երկարակեցությանը նպաստող սովորույթներ են մշակում։ Օրինակ՝ սեփական առողջության հանդեպ գերուշադրությունը։