Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի 5-6 աստիճանով. սպասվում են տեղումներ


15:40 , 8 հունվար, 2019
Հանրապետության տարածքում` հունվարի 08-ի ցերեկը առանձին շրջաններում, 09-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, հունվարի 08-09-ը առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 09-10-ը կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունվարի 08-ի ցերեկը, 09-ին հնարավոր են կարճատև տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան տեսքով: Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում