Նավթի համաշխարհային գներն աճում են


11:30 , 8 հունվար, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,15 դոլարով՝ հասնելով մինչև 57,57 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 0,56 դոլարով և կազմում է 48.52 դոլար մեկ բարելի դիմաց։