Yerkir.am-ը գրում է.
Հնդկաստանում 200 մլն մարդ մասնակցում է համազգային գործադուլին, որը սկսվել է այսօր առավոտյան և կտևի երկու օր. հայտնում է РИА Новости-ն:
Գործադուլի մասնակիցները պահանջում են նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում, սոցիալական երաշխիքների ուժեղացում, պաշտպանություն գործազրկությունից:
Բողոքի ակցիաների նախաձեռնողն են տեղական արհմիությունների և ձախակողմյան շարժումների առաջնորդները: