Նախապատրաստում ենք բոլոր մթերքները: Հավի փափկամիսը խորանարդաձև կտրտում ենք:

Դդմիկը կեղևահանում ենք և քերում խոշոր ատամնավոր քերիչով:

Բուսայուղը տաքացնում ենք և փափկամիսը տապակում 3-5 րոպե՝ մինչև ոսկեգույն կեղևի ի հայտ գալը: Սխտորը մաքրում ենք ու դանակի հարթ ծայրով ճզմում կամ մանր կտրտում: Ավելացնում ենք հավի մսին ու 1 րոպե տապակում: Ավելացնում ենք կարրի փոշին:

Բոլորը լավ խառնում ենք և ավելացնում քերած բանջարեղենը:


Տապակի մեջ ենք լցնում թթվասերը:

Ուտեստը եռման ենք հասցնում, կրակն իջեցնում մինչև միջինից ցածրի և շոգեխաշում 15 րոպե:

Ուտեստն ավելի հարմար է մատուցել խաշած բրնձով: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել կարմիր կծու պղպեղ:
