ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի հարավային սահմանի անվտանգության շուրջ առաջացած ճգնաժամի հետ կապված երեքշաբթի կոչով կդիմի ազգին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ հումանիտար ճգնաժամի և երկրի հարավային սահմանին ծագած ազգային անվտանգության խնդիրների հետ կապված երեքշաբթի ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 21: 00-ին կոչով կդիմեմ ամերիկացի ժողովրդին»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը ցանկանում է դիմել ազգաբնակչությանը հեռուստատեսությամբ փրայմ թայմ ժամի Օվալ սենյակից:
Հաղորդվել է նաև, որ առնվազն երկու հեռուստաալիք չի ցանկանում եթեր տրամադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտարարել էր New York Times-ի լրագրող Մայքլ Գրինբաումը:
Նա նշել էր, որ խոսքը չորս խոշորագույն՝ ABC, NBC, CBS և Fox հեռուստաընկերություններից երկուսի մասին է: