Առողջության մասին հոգ տանելու համար հարկավոր է ամեն տարի բժշկական հետազոտություն անցնել։ Միևնույն ժամանակ օրգանիզմի վիճակին պետք է հետևել նաև ստուգումների միջև ընկած ժամանակահատվածում։ Դրա համար գոյություն ունեն ինքնուրույն թեստեր, որոնք կարող են օգտակար լինել լուրջ հիվանդությունների առաջին նշանների բացահայտման գործում։
Ցուցամատները միացրեք իրար այնպես, որ ստացվի շրջված J, և եղունգները սեղմեք իրար։ Տեսնո՞ւմ եք նրանց միջև առաջացած փոքրիկ փոսը։ Հիանալի է, ամենայն հավանականությամբ, ձեր սրտի և մկանների հետ ամեն ինչ լավ է։
Այս թեստի համար ձեզ հարկավոր է վայրկյանաչափ։ Մեկ ոտքը բարձրացրեք այնպես, որ ազդրը զուգահեռ լինի հատակին, և ժամանակ պահեք։ Կարողացա՞ք մնալ 20 վայրկյան և ավելի։ Հիանալի է, ինսուլտը և վաղ դեմենցիան ձեզ չեն սպառնում։ Եվ հակառակը. մեկ ոտքի վրա կանգնելու դժվարությունը վկայում է գլխուղեղի մկանների հավանական վնասվածքի մասին։
Կանգնելով հայելու առջև՝ ձգեք ձեր ներքևի կոպը։ Նորմալ վիճակում նրա գույնը մուգ վարդագույն է։ Սակայն անեմիայի ժամանակ նրա գույնը փոխվում է բաց վարդագույնի և անգամ դեղին գույնի։ Անեմիան առաջանում է հեմոգլոբինի անբավարարվածության պատճառով։ Մկանները և մաշկը քիչ քանակությամբ թթվածին են ստանում, ինչի պատճառով էլ 100%-ով չեն կարողանում աշխատել։ Եթե ձեզ մոտ սփրթնածություն կամ թուլություն եք նկատում, ավելի լավ է բժշկական հետազոտություն անցնեք՝ արյան երկաթի քանակը որոշելու համար։