Ինչու չի կարելի քնել ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի ժամանակ


20:45 , 7 հունվար, 2019

Եթե դուք մտադիր եք ինքնաթիռում քնել հարմարավետ աթոռին թռիչքի սկզբում և վերջում, ապա կարող եք վտանգել ձեր առողջությունը, քանի որ թռիչքի և վայրէջքի ժամանակ քունը կարող է լրջորեն վնասել ձեր ականջները:

Похожее изображение

Բանն այն է, որ այդ ժամանակահատվածում ինքնաթիռի սրահում օդի ճնշումը կտրուկ փոփոխվում է: Երբ ինքնաթիռը բարձրություն է հավաքում, ականջի թմբկաթաղանթի և մթնոլորտային ճնշման միջև տարբերություն է առաջանում:

Օդը ճնշում է թմբկաթաղանթը, եվստախյան խողովակը նեղանում է, որից մարդու մոտ ականջները փակվելու զգացողություն է առաջանում:

Картинки по запросу sleep plane

Այս երևույթը կարող է ոչ միայն անտանելի ցավ առաջացնել, այլև հանգեցնել գլխապտույտի, քթից արնահոսության, ականջային վարակների, թմբկաթաղանթի վնասվածքի և նույնիսկ լսողության կորստի:

Եթե դուք քնեք, ապա չեք կարողանա քայլեր ձեռնարկել այս երևույթները կանխելու համար. չեք կարողանա ակտիվացնել այն մկանները, որոնք բացում են եվստախյան խողովակն ու ապահովում միջին ականջ օդի մատակարարումը:

Թռիչքի ընթացքում, իհարկե, կարող եք քնել: Պարզապես պետք է թռիչքի մեկնարկից հետո մի փոքր սպասել և վայրէջքից առաջ փորձել արթնանալ: