Մրայա Քերին 22 կգ նիհարել է. նա հրապարակել է լողազգեստով իր լուսանկարը


23:45 , 7 հունվար, 2019

Ամերիկացի երգչուհի Մրայա Քերին ամանորյա «արձակուրդներին» մեկնել է տաք երկիր: Երգչուհին Instagram-ում հրապարակել է լողազգեստով լուսանկար՝ կղզու վրա հանգստից:

Հանգստի համար աստղն ընտրել է Սեն-Բարտ կղզին, որը գտնվում է Կարիբյան ծովում:

Մրայա Քերիին հաջողվել է նիհարել 22 կգ: Երգչուհին բաց չի թողել իր հաջողություններով երկրպագուների հետ կիսվելու հնարավորությունը և լողափից բաց լուսանկարներ է հրապարակել:

Սոցցանցում նրա հետևորդները գնահատել են բաց լուսանկարները և բազմաթիվ հաճոյախոսություններ արել մեկնաբանություններում: Նրանք նշել են, որ նիհարած երգչուհին շատ ավելի երիտասարդ է երևում: