Ձմռանը մեջքի ցավերի պատճառը D վիտամինի պակասն է


19:15 , 7 հունվար, 2019

Գիտնականները ձմռանն ակտիվացող մեջքի ցավերը կապում են D վիտամինի պակասի հետ, գրում է Daily Mail-ը:

«D վիտամինն անհրաժեշտ է կալցիումի՝ ոսկորներ ներթափանցելու և ամրապնդման համար: Դրա պակասը հանգեցնում է ոսկրերի փափեկցմանը՝ օստեոմալյացիայի, և այդ գործընթացը կարող է ցավի պատճառ դառնալ: Հատկապես խոցելի է մեջքի ստորին հատվածը,- ասվում է «D վիտամինը՝ մոռացված ցավազրկող» հոդվածում:

Ձմռանը մեջքի ցավերի դեմ պայքարում կարող է օգնել D վիտամինը, որը կարելի է ստանալ D3 վիտամինի հաբի տեսքով: Գիտափորձերի ժամանակ այն 95 տոկոսով նվազեցրել է մեջքի ցավերը: